Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գագիկ Ջհանգիրյանը Վարչական և Վերաքննիչ վարչական դատարանների, Սյունիքի և Շիրակի մարզի դատարանների նախագահի թեկնածուներ է առաջարկել

Գագիկ Ջհանգիրյանը Վարչական և Վերաքննիչ վարչական դատարանների, Սյունիքի և Շիրակի մարզի դատարանների նախագահի թեկնածուներ է առաջարկել
---
14:27, 10 июль 2021
ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանագիրյանի հուլիսի 8-ի որոշումներով Վարչական և Վերաքննիչ վարչական դատարանների նախագահների թեկնածուներ են առաջարկվել:

Մասնավորապես․

Վարչական դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար Բարձրագույն դատական խորհուրդը Հանրապետության նախագահին է առաջարկել Հրաչ Մարտունի Այվազյանի թեկնածությունը։


Վերաքննիչ վարչական դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար Բարձրագույն դատական խորհուրդը Հանրապետության նախագահին է առաջարկել Արա Էդուարդի Բաբայանի  թեկնածությունը։

Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար Բարձրագույն դատական խորհուրդը Հանրապետության նախագահին է առաջարկել Գոռ Վահեի Հարությունյանի թեկնածությունը։

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար Բարձրագույն դատական խորհուրդը Հանրապետության նախագահին է առաջարկել Նապոլեոն Գրիշայի Օհանյանի թեկնածությունը։