Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատախազությունը ԲԴԽ լիազորությունները դադարեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան

Դատախազությունը ԲԴԽ լիազորությունները դադարեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան
---
18:33, 13 июль 2021
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, մայիսի 31-ին հրապարակված որոշմամբ, բավարարել էր Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի բողոքը՝ իրեն որպես մեղադրյալ ներգրավելու որոշման դեմ: Դատարանը նախաքննական մարմնին պարտավորեցրել էր վերացնել Վարդազարյանի իրավունքների և օրինական շահերի խախտումը: Բողոքի հիմքում, ըստ էության, ընկած էր Վարդազարյանի, իբրև, դատավորի անձեռնմխելիությունը հաղթահարված չլինելը։
 
Ըստ Դատախազության՝ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդման համար անհրաժեշտ չէ ԲԴԽ որոշումը:
 
Վարդազարյանը և իր պաշտպանները, սակայն, այլ կարծիք ունեն, և ըստ իրենց, Վարդազարյանը որպես դատավոր ունի անձեռնմխելիություն և ԲԴԽ դիմելը պարտադիր է:
 
Դատախազությունից Civic.am-ին հայտնեցին, որ այսօր բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ։
 
Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները դադարեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ քրեական գործ կա հարուցված։ Քրեական գործի մանրամասները հրապարակման ենթակա չեն։