Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԶՈՒ գլխավոր շտաբում կազմակերպվել է ԶՈՒ իրավաբանների հավաք. ՀՀ ՊՆ

ԶՈՒ գլխավոր շտաբում կազմակերպվել է ԶՈՒ իրավաբանների հավաք. ՀՀ ՊՆ
---
21:40, 13 июль 2021
Հուլիսի 12-ին, ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչակազմակերպչական վարչության իրավաբանական ծառայությունը, գնդապետ Կ. Միրզոյանի ղեկավարությամբ, ԶՈՒ գլխավոր շտաբում կազմակերպել է ԶՈՒ իրավաբանների հավաք. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:


Կարևորելով 2020 թ. ռազմական գործողությունների ընթացքում ծագած իրավական խնդիրների լուծման ուղիների վերհանումը, ամփոփվել են զորա­միա­վորում­ների, ՌՈՒՀ-երի և կայազոր­ների իրավաբանների 2021 թ. առաջին կիսամյակի ընթացքում կա­տարված աշ­խատանքների արդյունքները: Ներկայացվել է նաև զին­ված ուժերում իրավա­կան աշխատանքների կատարելագործման տեսլականը:


Հավաքի շրջանակում մասնագիտական ստուգարքի միջոցով ստուգվել է ԶՈւ իրավաբանների գիտելիքների իմացությունը։