Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարտական գործողությունների արդյունքում երկու կողմից էլ կան կորուստներ. ունենք 2 վիրավոր, ևս 5 զինծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում են.ՀՀ ՊՆ

Մարտական գործողությունների արդյունքում երկու կողմից էլ կան կորուստներ. ունենք 2 վիրավոր, ևս 5 զինծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում են.ՀՀ ՊՆ
---
07:42, 28 июль 2021
Հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
 
Ծավալվել են տեղային մարտեր, որոնք, ժամը 07։00-ի դրությամբ, շարունակվում են։ Նախնական տեղեկություններով, մարտական գործողությունների արդյունքում երկու կողմից էլ կան կորուստներ։ Տվյալները ճշտվում են։

Ժամը 07։30-ի դրությամբ ունենք երկու վիրավոր, ևս հինգ զինծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում են։ [ՀՀ ՊՆ]