Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կորոնավիրուսի 3196 նոր դեպք Վրաստանում

Կորոնավիրուսի 3196 նոր դեպք Վրաստանում
---
12:35, 31 июль 2021
Հուլիսի 31-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3196 նոր դեպք: Այս մասին գրում է jnews.ge կայքը:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 1147 մարդ, մահացել է 27 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 419534, այստեղից ապաքինվել է 382393 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5820:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 41965 թեստավորում, այդ թվում 24659-ը՝ հակամարմինների արագ թեստով, 17306-ը՝ ՊՇՌ թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 7.62% է, վերջին 14 օրվանը՝ 6,78%, վերջին 7 օրվանը՝ 7.35%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 481591 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 16618 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 54 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 5651 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1989 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: