Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստանում ավարտվել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները

Վրաստանում ավարտվել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները
---
14:00, 07 август 2021
Վրաստանում ավարտվել են ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ համատեղ զորավարժությունները, որոնք անցկացվել են հուլիսի 26-ից օգոստոսի 6-ը: Վարժանքներին մասնակցել է 2500 զինվորական ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրներից՝ Վրաստանից, Թուրքիայից, Ադրբեջանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ռումինիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Իտալիայից, Կանադայից, Լատվիայից, Լիտվայից, Լեհաստանից, Ուկրաինայից և Էստոնիայից:

Վրաստանի ու Ռումինիայի հատուկ նշանակության ուժերն առաջին համատեղ զորավարժություններն են անցկացրել Սև ծովում: Այս մասին այսօր հայտնել են Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից՝ փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Սցենարի համաձայն՝ զինված խմբավորումներով օտարերկրյա նավը խախտել է Վրաստանի տարածքային ջրերը: Վրաստանի ու Ռումինիայի հատուկ նշանակության ուժերը իրականացրել են համատեղ զորավարժություններ»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Զորավարժություններին մասնակցել են նաև Վրաստանի ներքին գործերի նախարարության ծովային ուժերը:

Համատեղ զորավարժությունների նպատակն է բարձրացնել Վրաստանի ու Ռումինիայի հատուկ նշանակության ուժերի միջև համատեղելիությունն ու ամրապնդել գործընկերային ու բարեկամական հարաբերությունները: