Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ի դեմս Բուլղարիայի Հայաստանն ունենալու է վստահելի և լավ գործընկեր. Ստեֆան Յանևը՝ Նիկոլ Փաշինյանին

Ի դեմս Բուլղարիայի Հայաստանն ունենալու է վստահելի և լավ գործընկեր. Ստեֆան Յանևը՝ Նիկոլ Փաշինյանին
---
13:44, 07 август 2021
Բուլղարիայի վարչապետ Ստեֆան Յանևը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակման կապակցությամբ: Ուղերձում, մասնավոչապես, ասված է.

«Ձերդ գերազանցություն,

ընդունեք խնդրեմ իմ ջերմագին շնորհավորանքները և լավագույն մաղթանքները Ձեր՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու կապակցությամբ:

Ցանկանում եմ օգտվել այս առիթից՝ ընդգծելու Բուլղարիայի և Հայաստանի միջև հարաբերությունների առանձնահատուկ բնույթը՝ հիմնված դարերի պատմություն ունեցող բարեկամության, մշակութային և հոգևոր կապերի վրա: Հայաստանի Հանրապետությունում քաղաքական կայունության պահպանումն ու բարեփոխումների հետագա ընթացքը կնպաստեն երկրի բարօրությանը և Եվրոպայի համար մեծ կարևորություն ունեցող տարածաշրջանի կայունությանը: Համոզված եմ, որ նոր կառավարությունը կշարունակի հանձնառու լինել՝ կառուցելու ժողովրդավար Հայաստան՝ ի շահ հայ ժողովրդի:

Ողջունում եմ Եվրամիության հետ մոտ հարաբերությունները պահպանելու Հայաստանի քաղաքականությունը և համոզմունք հայտնում, որ ի դեմս Բուլղարիայի՝ հայկական կողմն ունենալու է վստահելի, լավ գործընկեր և բարեկամ»: