Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանական ԶՈՒ-ն հերթական անգամ դիմել է սադրանքի` կրակ բացելով Սև լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Ադրբեջանական ԶՈՒ-ն հերթական անգամ դիմել է սադրանքի` կրակ բացելով Սև լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
---
14:49, 07 август 2021
Օգոստոսի 7-ին, ժամը 11:40-ից 12:00, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:  

Հայ դիրքապահների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան: