Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լուկաշենկոն հերքում է երկրում տիրող ռեպրեսիաները

Լուկաշենկոն հերքում է երկրում տիրող ռեպրեսիաները
---
14:29, 10 август 2021
CNN-ը գրում է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հերքում է, որ երկրում բռնաճնշումներ են իրականացվում։ Այս մասին նա ասել է Մինսկում կայացած պրես-կոնֆերանսի ժամանակ՝ պատասխանելով տեղական և արտասահմանյան մամուլի  հարցերին։ 
 
«Բելառուսում բռնաճնշումներ իրականցնելը նման կլինի ինքդ քեզ գնդակահարելուն», - ասել է Լուկաշենկոն՝ պատասխանելով անցյալ տարվա վիճելի նախագահական ընտրություններից հետո ցուցարարների նկատմամբ իրականացված բռնաճնշումների վերաբերյալ հարցերին:
 
Ավելին, նա, ի պատասխան բռնաճնշումների և քաղաքական ընդդիմադիր անդամների ազատազրկման վերաբերյալ հարցին․ «անօրինականության» մեջ է մեղադրել ԱՄՆ -ին՝ հիշեցնելով հունվարի 6-ի ապստամբությունը, և ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները կեղծ է համարել:
 
CNN-ը գրում է, որ Լուկաշենկոն այս տեսակ մեկնաբանություններ է հնչեցրել այն նույն օրը, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրաման տվեց ֆինանսական թիրախ դարձնել Լուկաշենկոյի ռեժիմի անդամներին, որոնք ներգրավված են բռնաճնշումներում:
 
«Իմ կողմից ոչ մի ճնշում չի եղել, ոչ։ Դուք անօրինություն եք ստեղծում աշխարհի տարբեր ծայրերում և ինձ հետ խոսու՞մ բռնաճնշումների մասին», -  ասել է նա:
 
Լուկաշենկոն նաև մեկնաբանել է CNN- ի վերջին ռեպորտաժը` կապված Բելառուսի քաղաքական այլախոհների համար բանտ-ճամբար ունենալու մասին, որը գտնվում է Մինսկից մեկ ժամ հեռավորության վրա: Նա հեգնանքով ասել է իր մամուլի քարտուղարին, որ CNN-ին հետ տանի ճամբար՝ նորից այն տեսնելու:
 
                                                                                                  Սյուզի Սիրականյան