Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուրուգվայն առաջինն էր աշխարհում, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. ՀՀ նախագահը շնորհավորել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահին

Ուրուգվայն առաջինն էր աշխարհում, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. ՀՀ նախագահը շնորհավորել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահին
---
16:33, 11 август 2021
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Լուիս Ալբերտո Լակալե Պոուին:

Նախագահ Սարգսյանի ուղերձում ասված է.
 «Հայ և ուրուգվայցի ժողովուրդների մեկդարյա սերտ բարեկամությունը սկիզբ է առել այն պահից, երբ Ուրուգվայը գրկաբաց ընդունեց Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայ գաղթյալներին:
Երկու ժողովուրդների միջև եղբայրական կապերը արմատավորվել են հազարավոր հայերի ներգաղթով, որոնք մեծ դեր են ունեցել երկրի հասարակական և տնտեսական զարգացման գործում։
Ուրուգվայն առաջինն էր աշխարհում, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը և կերտեց պատմություն: Մեր երկրների միջև առկա ամուր գործընկերային հարաբերությունները մշտապես աչքի են ընկել փոխադարձ վստահությամբ և դրանք խորացնելու երկուստեք ու անկեղծ ցանկությամբ: Հայ-ուրուգվայական փոխգործակցությանը մեծապես նպաստում են Ուրուգվայում բնակվող մեր հայրենակիցները, որոնք իրենց ներդրումն ու անգնահատելի ավանդն ունեն մեր ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման և պահպանման գործում»: