Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ խորհրդի նիստը չի կայացել․ Արարատ Միրզոյանը չի ներկայացել նիստին

ԱԺ խորհրդի նիստը չի կայացել․ Արարատ Միրզոյանը չի ներկայացել նիստին
---
11:38, 26 февраль 2021
Փետրվարի 26-ին` ժամը 11։00-ին, նախատեսված էր Ազգային ժողովի խորհրդի նիստ, սակայն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը չի ներկայացել նիստին։

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները նախաձեռնել են այս նիստը, որպեսզի քաղաքական պրոցեսները փողոցից բերեն քաղաքական ինստիտիուտ։ Նա իշխանության բոլոր հայտարարությունները երեսպաշտություն որակեց։

«Մարդը անգամ չի գալիս նիստը բացի, ասի քվորում չկա, ունենք քաղաքական որոշում՝չենք ներկայանալու, մենք էլ ասեինք՝ լավ։ Մի տարբերակ էլ կար․ կարող էր հանձնարարել փոխխոսնակներից մեկին գալ նիստին, որ նա բացեր։ Կարող էր տեղեկացնել, որ ուշանում է, և մենք սպասեինք իրեն։ Բայց սա խորը անհարգալից վերաբերմունք է, և իմ գնահատականը հենց հիմա հետևյալն է՝ ՀՀ Ազգային Ժողովրը չունի նախագահ։ Ոչ որպես բնականոն գործառույթներ ապահովող, ոչ էլ որպես երկրի թիվ 2րդ կամ 3րդ պաշտոնատար անձ» , - նշեց Մարուքյանը։