Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Տիգրան Մեծի պողոտայի և Հանրապետության հրապարակի հատման տեղամասում առկա չկարգավորվող հետիոտնային անցման հատվածում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Տիգրան Մեծի պողոտայի և Հանրապետության հրապարակի հատման տեղամասում առկա չկարգավորվող հետիոտնային անցման հատվածում
---
22:59, 12 август 2021
Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2021 թվականի օգոստոսի 13-ին Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում՝ Տիգրան Մեծի պողոտայի և Հանրապետության հրապարակի հատման տեղամասում առկա չկարգավորվող հետիոտնային անցման հատվածում, կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում վերոնշյալ չկարգավորվող հետիոտնային անցման հատվածում կտեղակայվի <<հետիոտնային կանչ>>-ի ռեժիմով աշխատող նոր սերնդի լուսացույցային օբյեկտ և այսուհետ տվյալ ճանապարհահատվածով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով: