Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 1571 գրամ ոսկյա զարդ.ՊԵԿ

Օրերս Արևելյան մաքսատուն-վարչության կողմից ստացված տեղեկություններն իրացնելիս Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ Իջևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհին կանգնեցրել են ՀՀ քաղաքացի Հ.Մ-ի կողմից շահագործվող ավտոմեքենան, և ուղևորներ Ն.Ա-ի և Կ.Մ-ի մոտ հայտնաբերել մաքսային հսկողությունից թաքցնելու միջոցով հանրապետություն ներմուծված 1571 գրամ ընդհանուր քաշով ոսկյա զարդեր: 

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ փաստի առթիվ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր, որոնք տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչությանը:

Հայտնաբերված 1571 գրամ ընդհանուր քաշով ոսկյա զարդերը, որպես մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ, վերցվել և ի պահ են հանձնվել մաքսային հսկողության գոտի: