Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախում վիրավորված 3 սակրավորների վիճակը բավարար է. նրանց կյանքին վտանգ չի սպառնում. Արցախի ՆԳՆ

Արցախում վիրավորված 3 սակրավորների վիճակը բավարար է. նրանց կյանքին վտանգ չի սպառնում. Արցախի ՆԳՆ
---
15:15, 13 август 2021
Օգոստոսի 11-ին «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի սակրավորները ԱՀ Մարտունու շրջանի Նոր Շեն համայնքի տարածքում ինժեներահետախուզական աշխատանքներ իրականացնելիս, նախնական տվյալներով, կասետային ռումբի պայթյունից վիրավորում էին ստացել:

Civic.am-ի հետ զրույցում Արցախի ՆԳ նախարարության տեղեկատվության և հասարակայնության բաժնի պետ Հունան Թադևոսյանն ասաց, որ սակրավորները վիրավորվել էին կասետային ռումբից, որոնք հավաքվում են պայթեցնելու նպատակով, բայց ռումբերից մեկը պայթել էր, և երեք հոգի վիրավորվել էին։ 

«Սակրավորների վիճակը հիմա բավարար է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում են բժիշկների վերահսկողության տակ»,- ասաց Թադևոսյանը։