Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս շաբաթ Միջերկրական ծովի ջերմաստիճանը միջինից բարձր է եղել 5-10 աստիճանով

Այս շաբաթ Միջերկրական ծովի ջերմաստիճանը միջինից բարձր է եղել 5-10 աստիճանով
---
17:51, 13 август 2021
Այս շաբաթ Միջերկրական ծովի ջերմաստիճանը բարձր է եղել միջինից 5-10 աստիճանով, իսկ տասնյակ մարդիկ մահացել են անտառային հրդեհների հետևանքով, որոնք տարածվել են Եվրոպայի հարավում և Հյուսիսային Աֆրիկայում՝ մեծ մասն Ալժիրում, որտեղ մահացել է առնվազն 69 մարդ, հայտնում է CNN-ը։

Մահվան դեպքեր են գրանցվել նաև Թուրքիայում, որն այժմ էլ Սև ծովի ափին տեղի ունեցող ջրհեղեղների դեմ է պայքարում, ինչի հետևանքով մահացել է առնվազն 9 մարդ: Իտալիայի և Հունաստանի որոշ հատվածներ նույնպես շատ են տուժել հրդեհներից, որտեղ որոշ գյուղեր մեծապես ավերվել են:

Իսպանիայի Ալիկանտե քաղաքի հանգստավայր Սանտա Պոլային հարվածել են «մետեոցունամիները»: Ոստիկանության կողմից Ֆեյսբուքում տարածված նկարները վկայել են փողոցներում ցածր մակարդակ ունեցող ջրհեղեղների մասին:

ԱՄՆ Օվկիանոսային և մթնոլորտային ազգային վարչության տվյալներով, մետեոցունամիները մեծ ալիքներ են, որոնք «պայմանավորված են օդի ճնշման խախտումներով և հաճախ կապված են արագ փոփոխվող եղանակային իրադարձությունների հետ»: 


                                                                               Սյուզի Սիրականյան