Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հրշեջները մեկուսացրել են Երևանի նախկին կաշվի գործարանում բռնկված հրդեհը. (տեսանյութ)

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 13-ին, ժամը 10։00-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կաշեգործների փողոցի նախկին կաշվի գործարանում։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների հինգ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը, Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը և Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի օպերատիվ խումբը։Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։05-ին։