Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը վերսկսում է փաստաթղթերի ընդունումը և վիզաների տրամադրումը

ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը վերսկսում է փաստաթղթերի ընդունումը և վիզաների տրամադրումը
---
21:30, 09 февраль 2021
Փետրվարի 10-ից Հայաստանում Ռուսաստանի դեսպանության հյուպատոսական բաժինը վերսկսում է փաստաթղթերի ընդունումը եւ Ռուսաստանի Դաշնություն մուտքի վիզաների տրամադրումը օտարերկրյա քաղաքացիների հետեւյալ կատեգորիաներին․ այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ֆեյսբուքյան էջից։

1. Քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք ապրում են Հայաստանում եւ ունեն Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու հաստատված նմուշի հրավեր կամ Ռուսաստանի ՆԳՆ-ի կողմից ձեւակերպված փաստաթուղթ, որը հաստատում է ռուսաց լեզուն կրողի կարգավիճակը:


2. Օտարերկրյա քաղաքացիները, որոնք Հայաստանի Հանրապետությունում բնակության թույլտվություն ունեն: