Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք
---
11:33, 17 август 2021
Արցախում օգոստոսի 17-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք:
Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Մեկ օրում կատարվել է 66 թեստավորում։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 985 դեպք։ Արցախում 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10 882 քաղաքացու հետազոտություն, որոնցից 1 002-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 31 վարակակիր, իսկ թեթև hիվանդները ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: