Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Բալայանի հետ կապված որոշում դեռ չունենք. Հայկ Կոնջորյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն Ազգային ժողովում անդրադարձավ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Դավիթ Բալայանի հետ հանդիպելուն։

«Մենք բազմից ասել ենք, որ բոլոր թեկնածուների հետ խմբակցությունը հանդիպում է, այսօր հանդիպել ենք ՍԴ դատավորի թեկնածու Բալայանի հետ»,- ասաց նա։

Կոնջորյանի խոսքով՝ Բալայանի թեկնածության հարցը դեռ պետք է մտնի ԱԺ օրակարգ և քննարկվի քառօրյա նիստում։