Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանում լույս աշխարհ են եկել եռյակ աղջիկներ

Երևանում լույս աշխարհ են եկել եռյակ աղջիկներ
---
20:22, 31 август 2021
Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եռյակ՝ երեքն էլ աղջիկ:  Այդ մասին հաղորդում է ԲԿ-ի ֆեյսբուքյան էջը:

«Այսօր Աստղիկ ԲԿ-ից երեք եղբայրները տուն տարան իրենց նորածին երեք քույրերին:

Եռյակը ծնվել է կեսարյան հատմամբ՝ բնականոն առաջացած հղիությունից: Քույրիկները ծնվել էին անհաս, մեկ ամիս «Աստղիկ» ԲԿ-ի նորածնային ինտենսիվ թերապիայում անցկացնելուց հետո, դուրս են գրվել լիարժեք առողջ: Ընտանիքը, որ արդեն ուներ 3 զավակ, անհամբերությամբ և մեծ ուրախությամբ դիմավորեց փոքրիկներին»,- ասված է հաղորդագրության մեջ: