Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քաղաքացին փորձել է նետվել կամրջից

Քաղաքացին փորձել է նետվել կամրջից
---
08:52, 30 апрель 2024
Ապրիլի 29-ին, ժամը 00։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:
Փրկարարների և ոստիկանների կողմից կանխվել է քաղաքացի Ա․ Ա․-ի ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել է ոստիկանության բաժին։
Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը դեպքի վայրում Ա. Ա․-ին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: