Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը RAND-ի փորձագետներին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը RAND-ի փորձագետներին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը
---
09:26, 01 май 2024
Ապրիլի 29-ին ԱՄՆ-ում դեսպան Լիլիթ Մակունցը հյուրընկալվել է RAND կորպորացիայի Պենտագոն սիթիում տեղակայված գրասենյակում, որտեղ RAND-ի Արևելյան և Արևմտյան ափերի գրասենյակների փորձագետներին է ներկայացրել տարբեր ոլորտներում Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացման ներկայիս դինամիկան, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն առնչվող վերջին զարգացումները:
Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:

Դեսպանն ընդգծել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը: Հանդիպման ավարտին դեսպան Մակունցը պատասխանել է նաև RAND-ի փորձագետներին հետաքրքրող տարբեր թեմաներին առնչվող հարցերին: