Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Եվրատեսիլ 2021» երաժշտական մրցույթը կանցկացվի նոր ֆորմատով

«Եվրատեսիլ 2021» երաժշտական մրցույթը կանցկացվի նոր ֆորմատով
---
21:41, 02 март 2021
«Եվրատեսիլ 2021» միջազգային երաժշտական մրցույթը կանցկացվի նոր կրճատված ֆորմատով։ Այս մասին հայտնում է մրցույթի կազմակերպչական կոմիտեն։

Նոր կանոնները, որոնք վերաբերվում են Ռոտերդամում անցկացվելիք մրցույթին, կապված են կորոնավիրուսային համավարկի հետ։ Այլ երկրներից ժամանած հյուրերը, ըստ նոր կանոնների պետք է առնվազն հինգ օր մեկուսանան մինչեւ Նիդերլանդներ մեկնելը եւ թռիչքից 72 ժամ առաջ առնվազն թեստավորվեն եւ ներկայանան բացասական պատասխանով։ Այլ երկրներից ժամանած պատվիրակությունները, եթե փորձի չեն եւ չեն մասնակցում շոուին, պետք է մնան հյուրանոցում։ Բեմի աշխատակիցները, արտիստները եւ լրագրողները պետք է մշտապես թեստավորվեն։ Հարթակում կարող է ներկա գտնվել 500 մարդ, օնլայն մամուլի հարթակում՝ 1000 մարդ։ Դեռ հայտնի չէ, թե հանդիսատես կլինի ներկա, թե ոչ։