Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քիչ առաջ հանկարծամահ է եղել Գյումրու ավագանու թեկնածուներից մեկը. նա 35 տարեկան է

Քիչ առաջ հանկարծամահ է եղել Գյումրու ավագանու թեկնածուներից մեկը. նա 35 տարեկան է
---
19:50, 29 сентябрь 2021
Քիչ առաջ իր տանը հանկարծամահ է եղել Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Թասիբով դաշինք»-ի 9-րդ տեղը զբաղեցնող թեկնածուն՝ 35-ամյա Միշա Չոմարյանը։ Նա երաժիշտ-մանկավարժ է, աշխատում էր Գյումրու երաժշտական դպրոցներից մեկում և Մարմաշենում։ Ամուսնացած է, ունի մեկ երեխա։

«Թասիբով դաշինք»-ի քաղաքապետի թեկնածու Կարապետ Պողոսյանն Aravot.am-ին ասաց, որ ժամանակավորապես դադարեցնում են քարոզարշավը։ «Անհավատալի է, սարսափելի կորուստ է, նա 1986 թվականին է ծնված, շատ երիտասարդ էր։ Միշան եզակի անձ էր՝ շնորհքով, Գյումրիում շատ հարգված, լիքը ծրագրեր ունեցող, լավատեսությամբ լի, Գյումրվա հետաքրքիր, անուշ հումորով»։

Կարապետ Պողոսյանը նաև ասաց, որ Միշա Չոմարյանը երբեք առողջական վիճակից չի բողոքել, սակայն իրեն վատ է զգացել, տնեցիները շտապօգնություն են կանչել, սակայն ոչինչ անել այլևս հնարավոր չի եղել։