Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը

ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը
---
21:33, 20 октябрь 2021
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդի հետ. այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:


Ի թիվս այլ հարցերի, կողմերն անդրադարձել են նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման խնդրին ու տարածաշրջանում առկա իրավիճակին: Կարեն Դոնֆրիդը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումն ու Միացյալ Նահանգների պատրաստակամությունն է հայտնել այս հարցում աջակցելու կողմերին: