Քաղաքացիակենտրոն
լրատվություն

‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ում զգալիորեն բարձրացվել են աշխատավարձերը

‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ում զգալիորեն բարձրացվել են աշխատավարձերը
---
19:44, 21 октябрь 2021
‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ում զգալիորեն բարձրացվել են աշխատավարձերը, փորձագետների նոր հաստիքներ են ավելացվել, համալիր մշակման է ենթարկվում ՇՄԱԳ փորձաքննության մասին Օրենքի նոր նախագիծը
Աշխատանքային այցով եղել եմ ‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ում։

ՊՈԱԿ-ի աշխատակազմի հետ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքի փոփոխության նախագծի, ՇՄԱԳ ինստիտուտում մեկնարկած բարեփոխումների, դրա կարգավիճակի և գործունեության  ընթացքի վերաբերյալ հանդիպում-քննարկում եմ անցկացրել։ 

ՇՄԱԳ ինստիտուտի կայացումը Շրջակա միջավայրի նախարարության առաջնային ու կարևորագույն խնդիրներից է, որի լուծմանն ենք լծվել Շրջակա միջավայրի նախարար իմ նշանակման առաջին իսկ օրերից։ Այսօր արդեն վստահ կարող եմ ասել՝  առաջին քայլերն արդեն արված են։ 

✅ ՊՈԱԿ-ի գործունեության և աշխատակազմի աշխատանքային պայմանների բարելավման ուղղությամբ առաջընթացն ակնհայտ է։ Ակնառու առաջընթաց եմ համարում  նաև, այն, որ Կառավարությունն այս տարի պետական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացրել է լրացուցիչ 10.541.7 հազար դրամ գումար՝ ՊՈԱԿ-ի աշխատավարձերի և պահպանման ծախսերի համար։ 
✅ ՊՈԱԿ-ի ընդհանուր բյուջեն տարվա կտրվածքով կազմել է 56003.5 հազար դրամ, ինչի արդյունքում կատարվել է հաստիքների համալրում, աշխատավարձերի բարձրացում 30-40%-ով, ՊՈԱԿ-ը համալրվել է ավտոմեքենայով,որով փորձագետներն այցելում են փորձաքննության ենթարկվող տարածքներ, ձեռք է բերվել նոր տեխնիկա և գույք։ 
✅Ձեռնամուխ ենք եղել  կազմակերպության ավելի քան 20 տարվա արխիվի թվայնացման գործընթացին։Թվայնացման ընթացքում կենտրոնում նաև կունենանք  ժամանակավոր հաստիքներ։
✅ Երկար ժամանակ է՝ աշխատում ենք Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքի փոփոխության նախագծի վրա՝ ներգրավելով միջազգային փորձագետների, հաշվի առնելով այս բնագավառում միջազգային փորձը, ապահովելով շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության գործընթացի թափանցիկությունը և օրենսդրության համապատասխանեցումը  միջազգային իրավական չափորոշիչներին։

Նոր օրենքով հստակեցվում  և ամրագրվում է փորձաքննության տված եզրակացության և փորձագետի կարգավիճակը, ինչպես նաև՝  ՇՄԱԳ նախագիծ մշակողի լիցենզավորման կարգը, ինչը շատ մեծ բաց էր։ 

‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարը ներկայացրել է  2021 թ․ հունվարից մինչև հոկտեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների համառոտ զեկույց։

Էլի եմ առիթներ ունեցել նշելու, որ ՇՄԱԳ ՊՈԱԿ-ի, փորձագետի ու փորձաքննության վերաբերյալ հանրության շրջանում բավականին լուրջ մտահոգություններ և անվստահություն կա, ինչը, բնականաբար, ունեցել է իր հիմքերը։ Այսօր մենք մեր լավ աշխատանքով պետք է փարատենք այդ մտահոգությունները։

Ուրախ եմ, որ նաև այս ուղղությամբ դրական տեղաշարժ կա։ 

✅ 2021 թվականի հունվար ամսից մնչև օրս փորձաքննության են ներկայացվել 258 նախատեսվող գործունեությունների և հիմնադրույթային փաստաթղթերի նախնական գնահատման հայտեր և գնահատման հաշվետվություններ։

✅Սահմանված կարգով տեխնիկական առաջադրանքներ են տրամադրվել  գործունեությունների 110 հայտերի։ Փորձաքննական եզրակացություններ են տրամադրվել 193 գործունեությունների վերաբերյալ և տարբեր ոլորտների գործունեությունների վերաբերյալ տրվել է 12 բացասական եզրակացություն։Նախկինում բացասական եզրակացություններ առհասարակ չեն տրվել, կամ 3-4 դեպք տարվա կտրվածքով։
Այս ամենի գերնպատակն է՝ բարձրացնել ծառայությունների որակը, գործել բացառապես լիազորությւնների և իրավասությունների շրջանակում՝ հանուն Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացու։

Հանդիպման ավարտին գործընկերներիս հիշեցրել եմ ՔՈՎԻԴ-19 համավարակի դեմ պատվաստումների մասին․ ՊՈԱԿ_ի աշխատակազմի մեծ մասն արդեն պատվաստվել է։