Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ջերմուկում մեկնարկել են ենթակառուցվածքների արդիականացման մեծածավալ աշխատանքներ. Սուրեն Պապիկյան

Ջերմուկում մեկնարկել են ենթակառուցվածքների արդիականացման մեծածավալ աշխատանքներ. Սուրեն Պապիկյան
---
11:08, 23 октябрь 2021
Հայաստանի ամենապահանջված զբոսաշրջային ուղղություններից մեկը լինելով հանդերձ՝ Ջերմուկում նույնպես ենթակառուցվածքների արդիականացման անհրաժեշտություն կար. ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, ապա շարունակել.

«Ներկայումս քաղաքում մեկնարկել են մեծ ծավալի աշխատանքներ, որոնցից այս պահին իրականացվում է Շահումյան և Մաշտոց փողոցների բարեկարգումը, իսկ առաջիկայում կմեկնարկեն Գնդեվանքի քայլարշավային արահետի, ջրվեժի ճեմուղու, ըմպելասրահի, ճեմուղիների և շուկայի բարեկարգման աշխատանքները: Կկառուցվի նաև «Եղնիկի» դիտահրապարակը, որն արդեն նախագծման փուլում է:

Նախնական գնահատմամբ՝ աշխատանքների արժեքը կազմելու է շուրջ 3 միլիարդ ՀՀ դրամ, որը ներդրվելու է Հայաստանի կառավարության և Համաշխարհային բանկի կողմից։ Աշխատանքներն իրականացվում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով՝ «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» շրջանակներում, որը համակարգում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը»: