Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անչափահասը՝ առանց համարանիշների BMW-ով Երևանի Պուշկինի փողոցում 8 ավտոմեքենայի ջարդի հեղինակ. shamshyan.com

Անչափահասը՝ առանց համարանիշների BMW-ով Երևանի Պուշկինի փողոցում 8 ավտոմեքենայի ջարդի հեղինակ. shamshyan.com
---
12:40, 23 октябрь 2021
Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամ 00։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 17-ամյա Արտյոմ Հակոբյանը իր վարած առանց համարանիշների BMW-ով Պուշկինի փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW X5, Mercedes S500, Mercedes, BMW, BMW X6, Toyota Camry, Volkswagen, Opel Astra մակնիշի ավտոմեքենաներին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Լրիվ կինո էր, մենակ էն տեսանք, որ առանց համարանիշների «սեմյորկա BMW»-ն Պուշիկինի փողոցով նենց էր սլանում, ասես Մակարովի գյուլլա լիներ։ Առանց կանգառի տվեց, մի քանի ավտոմեքենաներ վնասեց, հետո անցավ խաչմերուկը, մեկ էլ էն տեսանք, որ էս թազա պարեկները կալմեջ արեցին դրան, փռին ասֆալտին ու տարան։ Էս դեպքում ո՞նց չասես՝ հալալ էր տղերքին, եթե դրա դեմը չառնեին, վստահ ենք՝ էտի մարդկանց վրով էլ էր անցնելու»։

Նշվում է վերջինս բերման է ենթարկվել ոստիկանության կենտրոնականի բաժին, որտեղ էլ ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ եղել է խմածության ամենաբարձր աստիճան։

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում խուլիգանության հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է տուժած ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։