Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ և Բելառուսի նոտարական պալատների ներկայացուցիչներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ՌԴ և Բելառուսի նոտարական պալատների ներկայացուցիչներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
---
15:35, 06 ноябрь 2021
Աշխատանքայի այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի նոտարական պալատների ներկայացուցիչները նոյեմբերի 5-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր. այս մասին տեղեկացնում է Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտը:

Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարանի էքսկուրսավար Լուսինե Թունյանը:

Հայաստան ժամանած հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Նրանք շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: