Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի քաղաքացին ռուսական կողմի մոտ է տարվել անվտանգության նկատառումներից ելնելով և առաջիկա ժամերին հանձնվելու է Արցախի իրավապահներին. ԱՀ ՄԻՊ

Արցախի քաղաքացին ռուսական կողմի մոտ է տարվել անվտանգության նկատառումներից ելնելով և առաջիկա ժամերին հանձնվելու է Արցախի իրավապահներին. ԱՀ ՄԻՊ
---
12:54, 13 ноябрь 2021
Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհի՝ Շուշիի հատվածում այսօր վաղ առավոտյան արձանագրված դեպքի առնչությամբ Արցախի Հանրապետության քաղաքացին գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կենտրոնակայանում. տեղեկացնում է Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Ռուսական կողմի հետ քննարկումներում ստացել ենք պարզաբանում, որ Արցախի քաղաքացին իրենց մոտ է տարվել անվտանգության նկատառումներից ելնելով և առաջիկա ժամերին հանձնվելու է Արցախի իրավապահներին։
 
Մարդու իավունքների պաշտպանի աշխատակազմն այցելելու է քաղաքացուն անհրաժեշտ իրավական աջակցություն տրամադրելու համար։
 
Հավելյալ տեղեկություններ կտրամադրենք առաջիկայում»,- գրել է Ստեփանյանը: