Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շոյգուն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել իրավիճակի սրում հրահրող գործողությունները

Շոյգուն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել իրավիճակի սրում հրահրող գործողությունները
---
22:12, 16 ноябрь 2021
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներին կոչ է արել դադարեցնել իրավիճակի սրում հրահրող գործողությունները։ Այս մասին երեքշաբթի հայտնել է ՌԴ ՊՆ-ն, գրում է ՏԱՍՍ-ը։ 

«ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են իրավիճակի սրումը հայ-ադրբեջանական սահմանին՝ Քիլիսալի լեռան մոտ։ Շոյգուն երկու կողմերին կոչ է արել դադարեցնել իրավիճակի սրում հրահրող գործողությունները»,- ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։