Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վանո Սիրադեղյանի հոգեհանգիստը տեղի կունենա Օպերայում, հուղարկավորությունը՝ հայրենի Կոթի գյուղում

Վանո Սիրադեղյանի հոգեհանգիստը տեղի կունենա Օպերայում, հուղարկավորությունը՝ հայրենի Կոթի գյուղում
---
16:19, 24 ноябрь 2021
Տեղի է ունեցել Վանո Սիրադեղյանի թաղման հանձնաժողովի նիստը Տեղի է ունեցել պետական գործիչ, գրող Վանո Սիրադեղյանի թաղման հանձնաժողովի նիստը:  

Հանձնաժողովի որոշմամբ Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին՝ 17:00-ից 21:00-ն՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:  

Պետական գործչի հուղարկավորությունը նախատեսվում է նրա հայրենի Կոթի գյուղում՝ ժամը 12:00-ին:  

Սգո թափորն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտից կշարժվի Կոթի՝ դեկտեմբերի 4-ին՝ առավոտյան 8:00-ին: