Պուտինն ու Էրդողանը մասնակցել են «Ակքույու» ԱԷԿ-ի թիվ 3 էներգաբլոկի հիմնարկեքին

---
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռավար մասնակցել են Թուրքիայի Մերսին նահանգում «Ակքույու» ԱԷԿ-ի թիվ 3 էներգաբլոկի հիմնարկեքին. տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Թույլ եմ տալիս, սկսեք»,- ասել է Պուտինը, որից հետո Թուրքիայում սեղմվել են խորհրդանշական կարմիր կոճակները, որոնք խորհրդանշում են աշխատանքի սկիզբը:
Պուտինը շնորհակալություն է հայտնել իր թուրք գործընկերոջը արարողությունը հյուրընկալելու առաջարկի համար:
«Ակքույու» ԱԷԿ-ը Թուրքիայում առաջին ատոմակայանն է: Շինարարությունն իրականացնում է «Ռոսատոմ» պետական կորպորացիան`2010 թվականին ստորագրված միջկառավարական համաձայնագրի հիման վրա: