Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ոստիկանությունում շարունակվում են մասնագիտական գիտելիքների դիֆերենցված ստուգարքները

Ոստիկանությունում շարունակվում են մասնագիտական գիտելիքների դիֆերենցված ստուգարքները
---
21:22, 24 декабрь 2021
Շարունակվում են ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների պետերի օպերատիվ ու ծառայության գծով տեղակալների, շտաբի պետերի և ենթակա բաժինների պետերի մասնագիտական գիտելիքների դիֆերենցված ստուգարքները։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, ստուգարքներն ընդունում է հանձնաժողովը, որի նախագահը ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանն է։ Հանձնաժողովում ընդգրկված են ոստիկանության պետի ծառայության գծով տեղակալը, ոստիկանության շտաբի, քրեական ոստիկանության գլխավոր, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր, ներքին անվտանգության և կադրային քաղաքականության վարչությունների ղեկավար կազմը։

Ըստ աղբյուրի՝ դեկտեմբերի 24-ին ստուգարք են հանձնել ոստիկանության Արագածոտնի, Արարատի և Արմավիրի մարզային վարչությունների և այդ վարչությունների ենթակա տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։

Նշվում է, որ ստուգարքներին կմասնակցեն ոստիկանության Երևան քաղաքի և բոլոր մարզային վարչությունների ու ենթակա ստորաբաժանումների պետերը։