Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում ապրիլ ամսին ծնվել է 95 երեխա

Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում ապրիլ ամսին ծնվել է 95 երեխա
---
20:13, 02 май 2022
Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2022 թվականի ապրիլին գրանցվել է 95 ծնունդ՝ 50 տղա եւ 45 աղջիկ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, 38 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 24 երեխա՝ Սեւանի, 16 երեխա՝ Գավառի, 14 երեխա՝ Վարդենիսի բժշկական կենտրոններում, 3 երեխա՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։

Նույն աղբյուրի տվյալներով՝ 2021 թվականի ապրիլին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում գրանցվել է 133 ծնունդ։