Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հրդեհ Շատին գյուղում. հայտնաբերվել է դի

Հրդեհ Շատին գյուղում. հայտնաբերվել է դի
---
12:32, 07 май 2022
Մայիսի 6-ին, ժամը 19:16-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շատին գյուղի դպրոցի մոտակայքում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:44-ին, մարվել՝ 20:13-ին: Մասամբ այրվել է հյուրասենյակի փայտե հատակը (մոտ 1 քմ):

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է Է. Հ.-ի (ծնված 1956 թ.) դին՝ մասամբ այրված. փրկարարները դին մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային: