Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շվեյցարիայի Համադաշնության դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Շվեյցարիայի Համադաշնության դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
---
20:30, 12 июль 2022
Հուլիսի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունեց Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ դեսպան Լուկաս Ռոզենկրանցին հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

Նախարարի տեղակալը շնորհավորեց դեսպան Ռոզենկրանցին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` համոզմունք հայտնելով, որ դեսպանն իր նպաստը կբերի Հայաստանի և Շվեյցարիայի միջև հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը։

Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց գործադրել բոլոր ջանքերը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում առկա ներուժի լիարժեք իրացման ուղղությամբ։

Նախարարի տեղակալը Շվեյցարիայի դեսպանին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ առկա զարգացումները և հայկական կողմի դիրքորոշումը։
Հանդիպմանը քննարկվեցին քաղաքական երկխոսության խորացման, առևտրատնտեսական և միջազգային կազմակերպություններում համագործակցությանն առնչվող հարցեր:

Զրուցակիցներն անդրադարձան նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների: