Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ողբերգական դեպք Երևանում. պատշգամբում հայտնաբերվել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության գեներալ-լեյտենանտի աղջկա դին՝ հրազենային վնասվածքով․ Shamshyan.com

Ողբերգական դեպք Երևանում. պատշգամբում հայտնաբերվել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության գեներալ-լեյտենանտի աղջկա դին՝ հրազենային վնասվածքով․ Shamshyan.com
---
21:20, 11 апрель 2021
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:   Ժամը 17:40-ի սահմաններում, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթ Անհաղթ փողոցի շենքերից մեկի պատշգամբում կնոջ դի կա:

  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր  է ժամանել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Նավասարդյանի գլխավորությամբ:

  Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ:   Ոստիկաններն ու քննիչները պատշգամբում հայտնաբարել են 40 տարեկան կնոջ դի, դիակի կողքին էլ հայտնաբերվել է ատրճանակ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, մահացածը Ժ.Հ.-ն էր:

  Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածի հայրը Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) գեներալ-լեյտենանտ է: Ատրճանակը, որը հայտնաբերվել է, որպես պարգևատրում, տրված է նրա հորը:   Տեղի ունեցածը ինքնասպանություն է, դժբախտ պատահար, թե՝ սպանություն, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո:  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: