Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հնդկաստանը Հայաստանին կմատակարարի մոտ 244 միլիոն դոլարի զենք

Հնդկաստանը Հայաստանին կմատակարարի մոտ 244 միլիոն դոլարի զենք
---
11:40, 29 сентябрь 2022
Հնդկաստանը Հայաստանին զինամթերք կմատակարարի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է The Economic Times-ը:

Կառավարությունները զենք և զինամթերք մատակարարելու համար մի շարք պայմանագրեր են կնքել այս ամսվա սկզբին:

The Economic Times-ի աղբյուրների համաձայն՝ Հնդկաստանը Հայաստան կարտահանի Pianka հրթիռային համակարգեր, որոնք արդեն իսկ ծառայում են հնդկական բանակին: 

Հնդկաստանը նաև Հայաստանին կմատակարարի հակատանկային հրթիռներ, ինչպես նաև այլ զինամթերքներ: Ըստ հրապարակման՝ նախատեսված է նաև Swathi ռադարների մատակարարում:

Ըստ աղբյուրի՝ մատակարարումների ընդհանուր ծավալը կկազմի մոտ 244 միլիոն դոլար: