Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութի հետ կապված Բաքվի դեմ դիմումներ կներկայացվեն միջազգային դատարաններ

Հայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութի հետ կապված Բաքվի դեմ դիմումներ կներկայացվեն միջազգային դատարաններ
---
14:22, 02 октябрь 2022
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը զբաղվում է այսօր առավոտյան տելեգրամյան ալիքներով տարածված տեսանյութով, որտեղ երևում է հայ գերիների գնդակահարությունը: Սա փաստացի պատերազմական հանցագործություն է: Այդ մասին գրել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։
 
«Տեղեկացնեմ, որ այս պահին աշխատում ենք համապատասխան կառույցների հետ: Փաստերի համադրմամբ և հստակ ապացույցներով ուղեկցված նյութերով առավոտյան Ադրբեջանի դեմ նոր դիմումներ կներկայացնենք Եվրոպական և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարաններ»,- նշված է գրառման մեջ: