Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չավուշօղլուն անդրադարձել է Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը դադարեցնելու մասին ՌԴ-ի որոշմանը

Չավուշօղլուն անդրադարձել է Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը դադարեցնելու մասին ՌԴ-ի որոշմանը
---
23:04, 14 апрель 2021
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը դադարեցնելու վերաբերյալ Ռուսաստանի որոշմանը. գրում է ermenihaber-ը:

Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան նախօրեին հայտնել էր, որ Ռուսաստանը կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով ապրիլի 15-ից մինչև հունիսի 1-ը դադարեցնելու է Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը, ընդ որում` և՛ կանոնավոր, և՛ չարտերային չվերթերը։«Ռուսաստանի որոշման տողատակում քաղաքական պատճառ չեմ տեսնում:  Զուտ առողջապահական նկատառումներից ելնելով ընդունված որոշում է»,- ասել Չավուշօղլուն:

Վերջինս նշել է, որ Անկարայի և Մոսկվայի միջև մեկնարկել են համագործակցության զարգացման վերաբերյալ հանդիպումները:
Նրա հաղորդմամբ՝ Ռուսաստանին հայտնել են ավիահաղորդակցության ոլորտում համագործակցելու իրենց ցանկությունը, ինչպես որ նախորդ տարի այդ ոլորտում համագործակցել են Գերմանիայի հետ:  

Թուրքայի ԱԳ ղեկավարն այս թեմայից բացի անդրադաարձել է նաև թուրք-եգիպտական հարաբերություններում առկա վերջին զարգացումներին՝ տեղեկացնելով առաջիկայում երկկողմ, այդ թվում փոխարտգործնախարարների մակարդակով փոխայցելությունների հնարավորության մասին: