Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վենետիկի Հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը որևէ խնդիր չի արձանագրել Ընտրական օրենսգրքի փոփոխություններով արտահերթ ընտրություն անցկացնելու մասով

Վենետիկի Հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը որևէ խնդիր չի արձանագրել Ընտրական օրենսգրքի փոփոխություններով արտահերթ ընտրություն անցկացնելու մասով
---
12:40, 23 апрель 2021
Ռուստամ Բադասյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է․

Հրապարակվել է Վենետիկի Հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ կարծիքը  ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ։

 Կարծիքում, դիտարկելով 2021 թվականի ապրիլի 1-ին Խորհրդարանի կողմից ընդունված Ընտրական օրենսգրքում փոփոխությունների փաթեթը, որով վերացվում է ռեյտինգային համակարգը` տարածքային թեկնածուների ցուցակները, նշվել է, որ այն առումով, որ դրանց վերաբերյալ կար լայն աջակցություն քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության մեծ մասի կողմից և հաշվի առնելով, որ դա ըստ էության չի փոփոխում ընտրական համակարգը, ավելին, պարզեցնում է այն, որևէ խնդիր չի արձանագրել այդ փոփոխություններով արտահերթ ընտրություն անցկացնելու մասով։ 

Իսկ Վենետիկի հանձնաժողովի կարծիքին և վերջինիս կողմից արձանագրված դրական փոփոխություններին ավելի մանրամասն կանդրադառնանք առաջիկայում։