Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ըմբշամարտի ԵԱ. Հրաչյա Պողոսյանը հաղթեց սփոփիչ գոտեմարտում ու կպայքարի բրոնզե մեդալի համար

Ըմբշամարտի ԵԱ. Հրաչյա Պողոսյանը հաղթեց սփոփիչ գոտեմարտում ու կպայքարի բրոնզե մեդալի համար
---
14:14, 24 апрель 2021
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

63 կգ քաշային կարգում Հրաչյա Պողոսյանը պայքարը սկսեց երեկ. գրում է armsport-ը:
Մեկնարկային գոտեմարտում մեր ըմբիշը 6-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց, իսկ հետո համառ պայքարում 2-2 հաշվով պարտվեց: Մրցակիցը հասավ եզրափակիչ ու Պողոսյանը քիչ առաջ սփոփիչ գոտեմարտ անցկացրեց ու անչափ համառ պայքարում 2-1 հաշվով հաղթեց Նիկոլայ Իվանովին և երեկոյան Ալեքսանդր Յուրկյանսի հետ կվիճարկի բրոնզե մեդալը: