Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արայիկ Հարությունյանն ուժային կառույցների ղեկավարների հետ քննարկել է Արցախում ներքին և արտաքին անվտանգության հարցերը

Արայիկ Հարությունյանն ուժային կառույցների ղեկավարների հետ քննարկել է Արցախում ներքին և արտաքին անվտանգության հարցերը
---
13:34, 28 декабрь 2022
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 28-ին ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցում էր նաև Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:

Քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով հանրապետությունում ստեղծված իրավիճակում ներքին և արտաքին անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Տեղի ունեցած շահագրգիռ քննարկումից հետո նախագահ Հարությունյանը ներկաներին մի շարք հանձնարարականներ է տվել դրանց համալիր լուծման ուղղությամբ: