Դատարանը դռնփակ քննարկում է Խաչատուրովի փաստաբանի միջնորդությունը

---
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է մարտի 1-ի գործով դատական նիստը։
Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ ամբաստանյալ Արմեն Գեւորգյանի փաստաբանը միջնորդել է թույլ տալ, որ իր պաշտպանյալը մեկնի Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաք։
Սակայն դատարանը որոշեց բավարարել Խաչատուրովի փաստաբանի խնդրանքը եւ դատական նիստը անցկացնել դռնփակ՝ քննարկելու Խաչատուրովի առողջական վիճակին վերաբերվող միջնորդություն, որի դեմ դատավարության մասնակիցները չառարկեցին։
Հիշեցնենք, որ նախորդ նիստում Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը միջնորդել էր Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոցը կալանքը վերացնել, դատարանը մերժել էր այն։