Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիան նախատեսում է «ազգային կործանիչը» համալրել տեղական ընկերությունների արտադրանքով

Թուրքիան նախատեսում է «ազգային կործանիչը» համալրել տեղական ընկերությունների արտադրանքով
---
22:44, 10 май 2021

Թուրքիայում ցանկանում են ավիաշինական արդյունաբերության (TAI) կողմից բրիտանական աջակցությամբ արտադրվելիք TF-X  (Turkish Fighter X) կործանիչը համալրել տեղական ընկերությունների արտադրանքով: Մասնավորապես պայմանագիր է կնքվել «ASELSAN» տեղական ռազմաարդյունաբերկան ընկերության հետ, ըստ որի՝ ընկերությունը կործանիչի համար կարտադրի ռադար, ՌԷՊ միջոցներ և էլեկտրաօպտիկական համակարգեր, ինչպես նաև փոքրածավալ ռումբեր, կառավարվող լազերային ռումբեր. գրում է ermenihaber-ը:


Նշենք, որ ավելի վաղ էլ Թուրքիայի ավիաշինական արդյունաբերության և տեղական «Havelsan» ռազմարդյունաբերական ընկերության միջև համագործակցության պայմանագիր էր կնքվել, որով նախատեսվում է գործակցել վարժասարքերի, թեստավորման վիրտուալ միջավայրի, ծրագրային ապահովման մշակման և կիբերանվտանգության ոլորտներում:


Կործանիչի առաջին թռիչքը նախատեսվում է 2025-ին։