Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՀ ՄԻՊ-ն Արցախ այցելելու կոչով նամակ է հղել մի շարք հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունների

ԱՀ ՄԻՊ-ն Արցախ այցելելու կոչով նամակ է հղել մի շարք հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունների
---
22:15, 13 май 2021
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նամակ է ուղարկել միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններին, որում անդրադարձել է Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ընթացքում Պաշտպանի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքներին և հետպատերազմյան իրավիճակում Արցախում առաջացած հումանիտար և մարդու իրավունքների պաշտպանությանը առնչվող հիմնախնդիրներին։

Ինչպես տեղեկացրին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, պաշտպանը կոչ է արել միջազգային գործընկերներին ակտիվ և գործուն քայլեր ձեռնարկել ստեղծված հումանիտար դժվարին վիճակը համատեղ ջանքերով մեղմելու ուղղությամբ և համագործակցության շրջանակներում այցեր իրականացնել Արցախ` տեղում իրավիճակը գնահատելու և Արցախի ժողովրդին աջակցելու համար։