Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրադրությունը` մայիսի 15-ի առավոտվա դրությամբ, դեռևս չի հանգուցալուծվել. ադրբեջանցիների մի մասը դեռ ՀՀ տարածքում է. ՀՀ ՊՆ

Իրադրությունը` մայիսի 15-ի առավոտվա դրությամբ, դեռևս չի հանգուցալուծվել. ադրբեջանցիների մի մասը  դեռ ՀՀ տարածքում է. ՀՀ ՊՆ
---
11:10, 15 май 2021
Մայիսի 12-ին և 13-ին, «սահմանների ճշգրտման» պատրվակով ադրբեջանական ԶՈւ կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածների հանդեպ իրականացված ոտնձգություններից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 15-ի առավոտյան դրությամբ, դեռևս չի հանգուցալուծվել. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: 

Չնայած հանգամանքին, որ հայկական ստորաբաժանումների ձեռնարկած գործողությունների արդյունքում ադրբեջանական զինվորականները ստիպված են եղել հեռանալ որոշ հատվածներից, նրանց մի մասը այս պահին շարունակում է գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում: