Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իլհամ Ալիևին կանգնեցնելը պարտադիր է. Տիգրան Բալայան

Իլհամ Ալիևին կանգնեցնելը պարտադիր է.  Տիգրան Բալայան
---
17:19, 18 февраль 2021
Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը Twitter-ի իր միկրոբլոգում Ադրբեջանի իշխանություններին մեղադրել է Արցախում հրադադար հաստատելու վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթների խախտման համար:

Թվիթերի իր էջում Բալայանը մասնավորապես գրել է.

«Արցախի դեմ Ադրբեջանի, Թուրքիայի ու ջիհադականների ագրեսիան կանգնեցրած հրադադարի հաստատումից 100 օր անց էլ ադրբեջանական ռեժիմը հրաժարվում է ազատ արձակել հայ գերիներին՝ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքն ու հրադադարի դրույթները: Իլհամ Ալիևին կանգնեցնելը պարտադիր է», -գրել է Տիգրան Բալայանը: