Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կոչ ենք անում Ադրբեջանին իր ուժերը տեղափոխել մայիսի 11-ին իրենց դիրքերը․ ԱՄՆ-ը պատրաստ է օժանդակել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին

Կոչ ենք անում Ադրբեջանին իր ուժերը տեղափոխել մայիսի 11-ին իրենց դիրքերը․ ԱՄՆ-ը պատրաստ է օժանդակել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին
---
23:29, 27 май 2021
ԱՄՆ-ին անհանգստացնում են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի երկայնքով վերջին զարգացումները, այդ թվում `ադրբեջանական ուժերի կողմից մի քանի հայ զինծառայողների գերեվարումը. ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական կայքում զետեղված հայտարարության մեջ:

«Մենք երկու կողմերին էլ կոչ ենք անում անհապաղ և խաղաղ ճանապարհով կարգավորել այս միջադեպը: Մենք նաև շարունակում ենք կոչ անել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին և մյուս ձերբակալվածներին, և հիշեցնում ենք Ադրբեջանին միջազգային մարդասիրական օրենսդրությամբ ստանձնած պարտավորությունների մասին`բոլոր գերիներին մարդասիրաբար վերաբերվել:

ԱՄՆ-ը սադրիչ և ավելորդ է համարում ցանկացած տեղաշարժ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի ոչ գծանշված տարածքներում: Մենք մերժում ենք ուժի գործածումը սահմանազատման հարցում և կոչ ենք անում կողմերին վերադառնալ իրենց նախկին դիրքերը և դադարեցնել ոչ սահմանագծված սահմանի ռազմական ամրացումն ու ականների տեղադրումը: Մասնավորապես, մենք կոչ ենք անում Ադրբեջանին իր ուժերը տեղափոխել մայիսի 11-ին իրենց դիրքերը: Նաև կոչ ենք անում Հայաստանին իր ուժերը տեղափոխել իր դիրքերը մայիսի 11-ի դրությամբ, և ողջունում են այդ նպատակի համար արված հայտարարությունները: Այս գործողությունները պարարտ հող կնախապատրաստեն խաղաղ բանակցային գործընթացի համար ՝ սահմանը շտապ սահմանազատելու համար: Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել այդ ջանքերին:

Միացյալ Նահանգները կոչ է անում կողմերին հնարավորինս շուտ վերադառնալ առարկայական բանակցությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո `Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը հասնելու համար»: